Խաղաղություն լինելու է․ Խորհրդարանի խոսնակը խոստանում է

Վրաստանի իշխանությունը թույլ չի տա երկրում ապակայունություն՝ հայտարարել է  Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն։ 

Նոյեմբերի 14-ին բռնկված բողոքի ալիքը չի դադարում մինչ այս պահը։ Երկուշաբթի հասավ նրան, որ խորհրդարանի մուտքերը բացելու համար հատուկ ջոկատայիններ ներգրավվեցին։

«Երկիրը կշարունակի զարգանալը։ Համաքաղաքացիներիս ուզում եմ ասել, որ խաղաղություն է լինելու, մենք ոչ ոքի թուլ չենք տա, որ երկրում ապակայունացում մտցնեն։ Զգուշացնում եմ ընդդիմության ապակառուցողական մասին, որոնց ծրագիրը պետական կառույցների արգելափակումն է, դա դուրս է գալիս խաղաղ հավաքների շրջանակից, և պետությունը առաջիկայում ևս պետք է արձագանքի։ Մենք վստահում ենք մեր քաղաքացիներին և հարգում նրանց կատարած ընտրությունը՝ քվեարկության ընթացքում»։ 

Թալակվաձեն ասել է, որ 2020-ին ընտրություններն անցնելու են խաղաղ, թափանցիկ ու արդար պայմաններում։ Իսկ խորհրդարանը պետք է շարունակի աշխատանքը նախկին ռեժիմով, քանի որ օրակարգում այնպիսի կարևորագույն հարցեր են, ինչպիսին են հողերի գրանցման թեթևացումը, դատական համակարգի բարեփոխումները, 2020 թվականի պետբյուջեի քննարկումը, որում նախատեսված է բժիշկների, ուսուցիչների, զինվորականների, ոստիկանների աշխատավարձերի, ինչպես նաև հատուկ կարիքներ ունեցող անձանց թոշակների ավելացում։ Կավելանան նաև բռնի տեղահանվածների համար բնակարանների կառուցմանը տրամադրվող գումարները։