Կենդանի ուժի օգնության կարիք այս փուլում չունենք. Ջանելիձե

«Դեսպանատների աջակցությամբ ուղիղ կապի մեջ ենք համապատասխան տեխնիկա ունեցող մեր գործընկեր պետությունների հետ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն՝ խոսելով  հրդեհաշիջման աշխատանքներում այլ երկրների ներգրավվածության անհրաժեշտության վերաբերյալ:

Ըստ նախարարի՝ այս փուլում Վրաստանն օդուժի օգնության կարիք ունի, կենդանի ուժի անհրաժեշտության մասին առայժմ խոսք չկա:

«Դեսպանատների աջակցությամբ հաղորդակցվում ենք մեր գործընկեր երկրների համապատասխան մարմինների հետ: Արդյունքում հաշված ժամեր հետո  ինքնաթիռների և ուղղաթիռների ենք սպասում Ուկրաինայից, Թուրքիայից և Ադրբեջանից։ Ուղղաթիռներով օգնութան պատրաստակամություն է հայտնել նաև Իրանը: Կենդանի ուժի օգնության կարիք այս պահի դրությամբ չունենք»:

Թողնել պատասխան