Մեկ տարում Վրաստանում 4999 ՃՏՊ է գրանցվել

Վրաստանի ազգային վիճակագրության գործակալության հաղորդմամբ՝ 2020թ․ երկրի ողջ մասշտաբով տեղի է ունեցել 4999 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 450-ը՝ մահվան ելքով: ՃՏՊ-ներից 6640 մարդ է վիրավորվել:

Geostat-ի տվյալերի համաձայն, նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած ՃՏՊ-ներից 137-ի պատճառը ոչ սթափ վիճակում մեքենա վարելն է եղել:

Ինչ վերաբերում է 2019-ին, տեղի է ունեցել 5839 ՃՏՊ, որից 481-ը՝ մահված ելքով:

Վրաստանի ազգային վիճակագրության գործակալությունը տվյալները կազմել է՝ հիմնվելով ներքին գործերի նախարարության տվյալների վրա: