ԿԸՀ-ն շարունակում է իրազեկել ընտրողներին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների օրը գործող մի քանի արգելքների մասին: Մասնավորապես՝ ըստ Ընտրական օրենսգրքի՝ ընտրության ընթացքում արգելվում է նախընտրական քարոզչությունը ընտրատեղամասերի տարածքում: Արգելվում է հեռուստատեսության և ռադիոյի եթերում վճարովի և անվճար նախընտրական հոլովակների հեռարձակումը, ինչպես նաև մինչև ժամը 20:00 ընտրությունների արդյունքների հետ կապված հանրային կարծիքի հրապարակումը:
Բացի այդ, քվեարկության գաղտնիության սկզբունքով՝ չի կարելի քվեախցում ֆոտո կամ տեսանկարահանումը, ընտրատեղամասում գտնվողները կարող են տեսանկարահանել և լուսանկարել՝ առանց ընտրական պրոցեսը խոչնդոտելու: Ընտրությունների ընթացքում արգելվում է փակել ընտրատեղամասի դուռը, ընդհատել և վերսկսել ընտրական պրոցեսը, իսկ ընտրական հանձնաժողովի անդամներին արգելված է հայտարարություններ անել՝ ընտրությունների նախնական արդյունքների մասին, եթե դրանք հրապարակված չեն Վրաստանի Կենտրոնակնա ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում:

Թողնել պատասխան