43 պատանդ, կես մլն դոլար. Ի՞նչ է հայտնի Զուգդիդիի դեպքի մասին

Երեկ Վրաստանի Զուգդիդի քաղաքի «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկում տեղի ունեցած զինված հարձակումը ամբողջ օրվա ընթացքում լրատվականների ուշադրության կենտրոնում մնաց:
Այսպիսով, ի՞նչ է հայտնի և ի՞նչ հայտնի չէ երեկվա Զուգդիդի միջադեպից.
  • հոկտեմբերի 21-ին ժամը 14:00-ի սահմաններում Զուգդիդի քաղաքի «Վրաստանի բանկի» կենտրոնական գրասենյակ էր ներխուժել զինված անձ, որը բանկում գտնվող 43 մարդու ժամեր շարունակ պահել է որպես պատանդ,
  • զինված անձը ոստիկանությունից պահանջել է կես մլն ԱՄՆ դոլար և անվտանգ տեղափոխություն:
  • ոստիկանության հետ երկարատև բանակցությունների արդյունքնում զինված անձը պատանդների մեծ մասին ազատ է արձակել,
  • Սամեգրելո — Զեմո Սվանեթիի ոստիակնության բաժնի պետ Ավթանդիլ Գալդավան զինված անձի հետ համաձայնության գալով փոխարինել է մի քանի պատանդի,
  • ստանալով պահաջված գումարը զինված անձը բանկից դուրս է եկել 3 պատանդի և ոստիակնության բաժնի պետ Ավթանդիլ Գալդավայի հետ և մեքենայով լքել բանկի տարածքը,
  • ավելի ուշ Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտարարություն տարածեց, որ բոլոր պատանդները ազատ են արձակվել և նրանց առողջությանն ու կյանքին վտանգ չի սպառնում,
  • այս պահին հայտնի չէ, թե որ ուղղությամբ է զինված անձը հեռացել,
  • ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ ընթանում են օպերատիվ-հետախուզական և հետաքննչական գործողություններ հանցագործին ձերբակալելու նպատակով:

Rustavi 2 հեռուստաընկուրության տեղեկատվությամբ՝ զինված անձը պատանդներին բաց է թողել Չխործղույի մունիցիպալիտետի Կիրցխի գյուղի անտառում և այնտեղից փախել: