Կորոնավիրուսի շուրջ 1600 նոր դեպք. Վրաստան, հոկտեմբերի 22

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1595 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 22 803 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 398 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 9 401 մարդ:

Այսօր վարակից մահացել է ևս 6 մարդ, ընդհանուր՝ 178: