Ուսուփաշվիլի. Պետք է ընդունել ընտրությունների արդյունքները

«Հոկտեմբերի 8-ին պետությունն իշխանությունը մեկ օրով վրաց ժողովրդին կփոխանցի, որպեսզի վաղվանից հասարկությունն այն հանձնի նորընտիր ղեկավարներին»: Հոկտեմբերի 7-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին՝ հույս հայտնելով, որ քաղաքական ուժերը ի զորու կլինեն ընդունել ընտրությունների վերջնական արդյունքերը։
«Ես այն խորհրդարանի նախագահն եմ, որ բարեխղճորեն իրականացրել է իր քառամյա պարտականությունը։ Շուտով մեր տեղը կզիջենք ձեր կողմից ընտրված, արդեն նոր գումարման խորհրդարանի պատգամավորներին»,-դիմելով ժողովրդին ասել է խորհրդարանի նախագահ, «Հանրապետական» կուսակցության առաջնորդներից Դավիթ Ուսուփաշվիլին: Ուսուփաշվիլիի խոսքով՝ այսօր երկրի զարգացման համար առկա են բոլոր նախապայմանները:
«Ճշմարտության հարցը վաղը չի որոշվում։ Վաղը չեն լինի ճիշտ ու սխալ վարվողներ: Ճիշտ կվարվեն բոլոր նրանք, ովքեր ընտրություն կատարաելիս կլսեն իրենց խղճի ձայնին: Մենք կլինենք արդար մեր խղճի, ժողովրդի ու Աստծո առաջ: Ազատ ու արդար ընտրության դեպքում կձևավորվի մեր նոր գումարման խորհրդարանը, որը կտանի երկիրը դեպի պայծառ ապագա»,-Ուսուփաշվիլիի խոսքերն է մեջբերում «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան