Վրաստանի ԿԸՀ․ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 45,64 տոկոսը

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2017 թվականի հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրությունների մասնակցության մասին վերջնական (ժամը  20:00-ի) տվյալները, որոնց համաձայն ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել  է 1 մլն 569 հազար 992 քաղաքացի։

Այս թիվը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 45,64 տոկոսը: ԿԸՀ-ի տվյալներով.

Աջարիայում ընտրողների մասնակցությունը կազմել է 45 տոկոս (138120 մարդ),

Թբիլիսիում՝ 43,4 տոկոս (409763 մարդ),

Սամցխե-Ջավախքում՝55 տոկոս, (79912 մարդ),

Քվեմո Քարթլիում՝  40,7 տոկոս (159825)

ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ պաշտոնական առաջին տվյալները կլինեն կեսգիշերից ոչ շուտ, սակայն ինչպես 2016-ի խորհրդարանական ընտրություններից հետո, այս անգամ եւս իշխող Վրացական երազանքը հաղթանակը տոնել սկսեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տվյալների հրապարակմանը չսպասելով:

Թողնել պատասխան