Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան. ընտրությունները անցել են խաղաղ պայմաններում

Վրաստանի` 2017 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ընթացել են խաղաղ պայմաններում: Այս մասին գրում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը»: Կազմակերպության տեղեկատվության համաձայն այն տեղամասերում, որտեղ ներկա են եղել նրանց դիտորդները տեղամասերը բացվել և փակվել են ճիշտ ժամանակին:

Կազմակերպության կողմից գրանցվել է 113 թեթև և միջին լրջության խախտում: Կազմակերպության դիտորդների կողմից գրանցվել են նաև ընտրողների վրա  անուղղակի ճնշում գործադրելու մի քանի դեպք:

Բացի այդ, կազմակերպությունը հայտարարել է, որ  որոշ  ընտրատեղամասներում  հանձնաժողովի անդամները ունեցել են ցածր մասնագիտական կարողություններ, ինչը դրսևորվել է ընտրողների նկատմամբ ագրեսիվ և ոչ կառուցողական վերաբերմունքով:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը 2017 թվականի ՏԻՄ ընտրությունների վերահսկողությունն իրականացնում է 250 դիտորդների մասնակցությամբ: 2017 թվականի Վրաստանի տեղական ինքնակառավարման ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ վերջնական զեկույցը  Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը կներկայացնի հոկտեմբերի 22-ին, ժամը 11:30-ին:

Թողնել պատասխան