Մինչ ԿԸՀ-ն կհրապարակի արդյունքները «Վրացական երազանք»-ը հաղթանակ է տոնում

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում, թեև երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռեւս չի հրապարակել պաշտոնական արդյունքները, «Վրացական երազանք»-ը արդեն իր հաղթանակ է տոնում:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերով, սա Թբիլիսիի հաղթանակն է:

«Սպասում ենք ԿԸՀ-ի վերջնական արդյուններին, որը, վստահ եմ, կհաստատի «Վրացական երազանք»-ի հաղթանակը»,- հայտարարել է վարչապետը:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, Կալաձեին հաջողություն է մաղթում «ապագա 4 տարվա ընթացքում»: «Նա այս ընտրությունների գլխավոր հերոսն էր»,- հայտարարել է Կոբախիձեն:

Իր հերթին, Կալաձեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին վստահության քվեի համար: «Չնայած, պետք է հարգենք ԿԸՀ-ին, որը կհաշվի ձայները և պաշտոնապես կհայտարարի դրանց մասին»,- ասել է Կալաձեն:

Թողնել պատասխան