Վրաստանի դպրոցներում առաջին օտար լեզվի՝ անգլերենի ուսուցումն այլևս չի սկսվի առաջին դասարանից, այլ կսկսվի երկրորդ դասարանից, «Ինտերպրեսնյուս»-ին հայտնել են Կրթության նախարարությունից։
Նախարարության փոխանցմամբ՝ անգլերենի ուսուցումն ուժեղացվել է 10-րդ դասարանում։
«Անգլերենի ուսուցումը չի սկսվի 1-ին դասարանից, սակայն ուժեղացվել է 10-րդ դասարանում, որտեղ ավելացվել են անգլերենի դասաժամերը»,- հայտնել են նախարարությունից։