Կվիրիկաշվիլին համամիտ չէ ուսումնասիրությունների արդյունքների հետ

«Նախարարություններում իրականացված վերակազմավորման վերաբերյալ գնահատականներն օբյեկտիվ չեն»,- ի պատասխան լրագրողների հարցերին՝ հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նշենք, որ Վրաստանի երիտասարդ իրավաբանների միությունն ուսումնասիրություն էր հրապարակել, որի համաձայն` 5 նախարարություններում իրականացված վերակազմավորման հետևանքով աշխատանքից ազատվել է 2.300 մարդ:

Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերով, օպտիմալացումը տեղի է ունեցել ըստ անհրաժեշտության:

«Համաձայն չեմ այդ գնահատականների հետ: Հնարավորինս հոգ ենք տարել մարդկանց մասին, որքան հնարավոր է աշխատակիցներին պահել ենք: Այս պարագայում շատ դժվար է վերլուծություն անել: Հիմնականում կարող եմ ասել հետևյալը. կարծում եմ՝ սա ոչ օբյեկտիվ գնահատական է»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան