Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելու հարց չի քննարկվում

Այսօրվա միջգերատեսչական խորհրդի նիստից հետո Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ խորհրդում չի քննարկվում արտակարգ դրություն հայտարարելու հարցը, քանի որ կարծում են, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը:

Նախարարի խոսքով՝ հիմնական քննարկումները տարբեր կարգերի վերաբերյալ են, որոնք հիմնականում ապահովում են պացիենտների բուժման արդյունավետությունը, ինչպես ստացիոնար, այնպես էլ տնային և հյուրանոցային պայմաններում:

Հիշեցնենք՝ այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1872 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 30 303 է:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1872 նոր դեպք. հոկտեմբերի 26