Երեկվա օրը համառոտ. փետրվարի 14

Շուրջ երեք տարվա դադարից հետո Վրաստանի կառավարության անունից առաջին անգամ կառավարության կայքում հրամանագիր է հրապարակվել։ Փաստաթուղթը ստորագրել է նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) տեղեկացնում են, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատեո Մեկաչը հրավիրվել է Վրաստան՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով։

Թռիչքից մի քանի րոպե անց Քութայիսի-Բարսելոնա չվերթն իրականացնող Wizz Air ավիաընկերության ինքնաթիռը հետ է վերադարձել Քութայիսիի միջազգային օդանավակայան։

Թբիլիսիի քաղաքային դատարանը 32-ամյա Նիկոլոզ Լաչաշվիլիին մեղավոր է ճանաչել իր նախկին կնոջ՝ 27-ամյա Մարիտա Մազիաշվիլիի սպանության համար՝ 18 տարվա ազատազրկման դատապարտելով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտն ավարտել է ներպետական ​​նշանակության Շուլավեր-Շահումյան-Սիոնի-Ծերաքվի ավտոճանապարհի 12 կմ երկարությամբ հատվածի վերականգնումը:

Փետրվարի 13-ին Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) աշխատանքային հանդիպումը Էրգնեթիում տևել է ավելի քան վեց ժամ. վրացական կողմն առաջ է քաշել չորս հիմնական հարց:

Փետրվարի 16-18-ը Մյունխենում կանցկացվի Անվտանգության ամենամյա համաժողովը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել, մտադիր է մասնակցել։