Կվիրիկաշվիլին անդրադառնում է ընդդիմության քննադատություններին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անդրադարձել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գործունեությանն ուղղված ընդդիմության քննադատությանը։

«Նախարարությունը տարբեր մրցույթներ է անցկացնում, որոնցում բազմաթիվ  ընկերություններ են մասնակցում։ Բնական է, որ այդ փաստը չի ուրախացնի մասնավոր հատվածին»,-ասել է Կվիրիկաշվիլին։

Նա նշել է, որ մասնավոր հատվածի որոշ ներկայացուցիչներ տարբեր ճանապարհներով, այդ թվում ընդդիմության միջոցով քարոզարշավներ են անցկացնում, ինչն ըստ նրա «անհիմն քաղաքական սպեկուլյացիա է»:

Այս մասին Վրաստանի վարչապետն ասել է հրավիրած ասուլիսում, որտեղ ներկայացրել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում Մայա Ցքիտիշվիլիին։

Թողնել պատասխան