Հայաստանում առաջին անգամ անցկացվում է իրավունքի փառատոն (ֆոտոշարք)

Այս օրերին Հայաստանում առաջին անգամ անցկացվում է իրավունքի փառատոն։ Նախաձեռնությունը՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ինն է։ Մայիսի 16-ից մայիսի 24-ն անցկացվող «Հոդված 3 իրավունքի փառատոնը» կրում է «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագիրը՝ նպատակ ունենալով  հասարակության, մասնավորապես երիտասարդների շրջանում բարձրացնել մարդու իրավունքների մասին իրազեկվածության մակարդակը, դառնալ նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակ, ձևավորել մարդու իրավունքների գնահատման և վերարժևորման մշակույթ։

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանն «Ալիք մեդիային» ասում է, որ հատկապես այս օրերին, երբ Հայաստանում քաղաքացին վերանվաճեց իր իրավունքները, կարևոր էր ստեղծել նոր հարթակ տարբեր ոլորտների մասին  իրավունքների իրազեկման, գիտելիքների ձեռքբերման համար։

«Այսօր մեր երկրում բացառիկ իրավիճակ է ստեղծվել, երբ Սահմանադրության 3-րդ հոդվածը, որը սահմանում է՝ Հայաստանում Մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են, վերջապես իրացվելու է և իրականություն դառնալու, այնպես որ «Հոդված 3 Իրավունքի Փառատոնը» նոր, վերածնված Հայաստանի քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման և արժևորման հարթակներից մեկը կարող է դառնալ»,-ասում է Աբրահամյանը:

Փառատոնի օրերին իրականացվելու են իրավունքների վերաբերյալ հանդիպումներ և քննարկումներ Երևանի համալսարաններում, այգիներում, թատերական ներկայացում, թեմատիկ STREET ART և այլ միջոցառումներ։

Փառատոնի շրջանակներում Հայաստանում ներկայացվում են նաև ՄԱԿ-ի հռչակագրի 70-ամյակին նվիրված համաշխարհային մրցույթի հաղթած 40 նկարները, որոնք հերթով պտտվում են ամբողջ աշխարհում։ 32766541_10212249395453968_2745708013204537344_n 32837462_10212249395973981_2739210835787251712_n 32843018_10212249396613997_7291221195624546304_n 32684958_10212249396213987_3090417393982242816_n 32690341_10212249418534545_1576228718181875712_n 32739206_10212249401494119_6852631861345124352_n

Թողնել պատասխան