Ձերբակալվել են քաղաքապետարանի աշխատակիցներ

Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը, խարդախության մեղադրանքով ձերբակալել է Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքային լաբորատորիայի 3 աշխատակցի: Քաղաքապետարանի վերելակների հսկողության բաժնի աշխատակիցներից զատ, ձերբակալվել են նաև անհատ ձեռներեց Գեորգի Ցխվարաձեն և «Georgian liftservice» մասնավոր ընկերության գխավոր տնօրեն Վախթանգ Գումբերիձեն: Քննության արդյունքում պարզվել է, որ Թբիլիսիի քաղաքային լաբորատորիայի 3 աշխատակից, պետական գումարները յուրացնելու նպատակով,  պայմանավորվածություն են ձեռք բերել Գեորգի Ցխվարաձեի և «Georgian liftservice» ընկերության հետ: Նրանք արհեստականորեն ավելացրել են վերելակների վերանորոգման գումարները, ինչի արդյունքում Թբիլիսիի շրջանային ղեկավարությունը ստիպված է եղել մատուցած ծառայությունների համար ավելի մեծ գումարներ վճարել, քան պահանջվում է վերանորոգումների համար:

Քննության տվյալի համաձայն` խարդախության արդյունքում, 9 վերելակների նորոգումնից հետո քաղաքային բյուջեն ավելի քան 13 հազար լարիի վնաս է կրել: Քրեական գործ է հարուցվել` Վրաստանի քրեական օրենսգրքի 180 հոդվածի երկրորդ մասով, այն պատժվում է տուգանքով կամ 4-ից 7 տարվա ազատազրկմամբ: Ազգային անվտանգության ծառայությունը չի բացառում, որ խարդախության մեջ կարող են ներգրավված լինել նաև այլ անձինք: Քննությունն ընթացքի մեջ է:

Թողնել պատասխան