Վարչապետը կառաջադրվի`առանց հրաժարական տալու. օրենքն ընդունվեց

The Georgian parliament met in Kutaisi, in the new parliament building, for the first time on October 21 despite fears the building was not complete. While construction on the outside of the new parliament continues, the interior is largely completed - a triumph President Mikheil Saakashvili called evidence that his government is capable of "miracles." The 133 million lari project has been ridiculed by the Georgian Dream, which plans on moving the legislative branch back to Tbilisi as soon as it can harness the 100 votes necessary to overturn the constitutional amendment that relocated it to Kutaisi.

Վրաստանի կառավարությունը երրորդ ընթերցմամբ հաստատել է ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ինչի արդյունքում երկրի վարչապետը իրավունք է ստանում առաջադրվել խորրդարական ընտրություններում` առանց հրաժարական տալու: Փոփոխությանը կողմ է քվեարկել 79 պատգամավոր, փոփոխություններին դեմ են հանդես եկել ընդդիմադիրները, ովքեր մեղադրել են իշխանությանը այն բանում, որ փոփոխությունները հարմարեցվում են գործող վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Ինչպես հայտնի է դարձել, հենց գործող վարչապետն է լինելու «Վրացական երազանքի»  ընտրական ցուցակում առաջինը: Իշխող կոալիցիան, սակայն, այսպիսի մոտեցումը նորմալ է համարում. «Երբ հաղթած քաղաքական թիմը Կառավարություն է ձևավորում, նորմալ մոտեցում է, որ վարչապետի համար պարտադիր չէ հրաժարական տալը` նախընտրական ցուցակը գլխավորելու կամ իր կուսակցությանն աջակցող միջոցառումներին մասնակցելու համար: Այդպես է ցանկացած ժողովրդավարական երկրում, այնպես որ մենք նոր բան չենք հնարել»,— ասել է Վրացական երազանքի պատգամավոր Էլիսո Չապիձեն:

Ըստ ընտրական օրենսգքրի փոփոխության` կուսակցության ցուցակներում ընդգրկված բոլոր նախարարները և Ազգային անվտանգության խորհրդի անդամները` բացի վարչապետից, պարտավոր են հրաժարական տալ, կուսակցության ընտրական ցուցակը` Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու հաջորդ օրը:

Թողնել պատասխան