Ձերբակալվել է Վրաստանի ԱՆ-ի պաշտոնյան

Պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի առողջապահության նախարարության դեղատնային գործունեության դեպարտամենտի ղեկավար Դավիդ Մաչարաշվիլին՝ հաղորդում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայության մամուլի բաժինը:

Ըստ քննության՝ Մաչարիշվիլին  հոգեմեդ և նմանօրինակ դեղամիջոցների քվոտավորման և հաշվարկման ընթացքում առավելություն է տվել երկիր դեղամիջոցներ ներկրող  երկու ընկերության․ արդյուքնում ներկրվել է  ավելի շատ դեղամիջոց, քան անհրաժեշտ էր:

Երկու ընկերությունների ղեկավարները նույնպես քրեական պատասխանատվության են ենթարկվել: Փաստի առթիվ քրեական գործ է  հարուցվել, քննություն է տարվում Վրաստանի Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ պաշտոնական դիրքի չարաշահում  և պաշտոնական դիրքի չարաշահմանը հանցակից լինելու  պատասխանատվություն:

Թողնել պատասխան