Վրաստանում արգելվում է պոլիէթիլենային տոպրակների շրջանառությունը

Վրաստանում շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով ապրիլի 1-ից արգելվում է ցանկացած հաստության պոլիէթիլենային փաթեթի արտադրությունը, ներկրումն ու սպառումը:

2018 թվականի հոկտեմբերից Վրաստանում փուլ առ փուլ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների կիրառումը: Դրանք կփոխարինվեն բիոդեգրադացվող և վերամշակվող տոպրակներով:

Օրենքի պահանջը չկատարելու դեպքում 500 լարիով կտուգանվի արտադրող ձեռնարկությունը, իսկ ապրանքը կառգրավվի: Օրենքը երկրորդ անգամ խախտելու դեպքում վերջինս կտուգանվի 1000 լարիով: