Ծեծկռտուք Աֆրիկա թաղամասում

Թբիլիսիի Աֆրիկա թաղամասում, որտեղ Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել շինություններ, ծեծկռտուք է տեղի ունեցել իրավապահ մարմինների ու տեղի բնակչության միջև: Տեղացիներն աշխատողներին ապամոնտաժումն իրականացնելու հնարավորություն չէին տալիս:

Տեղացիները լրագրողների հետ զրույցում հայտարարել էին, որ մինչև ապամոնտաժումը որևէ տեսակի զգուշացում չի ներկայացվել քաղաքապետարանի կողմից:

«Ընտրություններից հետո հանկարծակի եկան, առանց որևէ բացատրության, ինչո՞ւ մինչև ընտրությունները չապամոնտաժեցին: Խնդրում ենք, որ մեզ օթևան տան, որ երեխաները տուն ու քնելու տեղ ունենան»,- հայտարարել է տեղացիներից մեկը:

Հիշեցնենք՝ Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել ու նշել, որ մունիցիպալ տեսչությունը Սամգորիի շրջանում, Աֆրիկա բնակավայրում ապօրինի կառուցված մի քանի շինության ապամոնտաժում է սկսում: