Հայաստանը Լարսի այլընտրանք է առաջարկում

Հայաստանի հանրապետության խորհրդարանի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նշել է Վերին Լարսի անցակետի ամենաօպտիմալ այլընտրանքը: 

Նովորոսիյսկի (ՌԴ) նավահանգստից Փոթի (Վրաստան) նավահանգիստ այնտեղից էլ երկաթուղով Երևան: Այս երթուղին կարող է դառնալ Վերին Լարս անցակետի այլընտրանքը: Այս մասին հաղորդում են հայկական լրատվամիջոցները:

Այս նախաձեռնությամբ հանդես է եկել Եվրասիական ինտեգրման և տարածաշրջանային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը:

«Այլընտրանքային երթուղին մնում է ծովը: Ըստ մեր հետազոտությունների և հաշվարկների՝  ավելի արդյունավետ է օգտագործել բեռնափոխադրումների կոնտեյներային ճանապարհը»,- ասել է Փամբուխչյանը:

Պատգամավորն ասել է, որ լաստանավով փոխադրումները ոչ բելեր ապրանքատեսակների համար են հարմար, բացի այդ՝ նոր լաստանավը Հայաստանի համար 10-15 մլն դոլար կարժենա, իսկ հինը (1976 թ.)՝ 2,2  մլն. դոլար է, որն աշխատում է ընդհատումներով: Բացի այդ՝ կոնտեյներներով կարելի է ցանկացած ապրանք տեղափոխել, և ոչ միայն ծովով:

Լարսի հարցը կարելի է լուծել նաև ավելացնելով անցակետի հնարավորությունները: Ի սկզբանե այն նախատեսված էր օրական երեք հազար ուղևորի համար, այսօր սպասարկում է միջինը հինգ անգամ ավելի: Սրանով են նաև պայմանավորված անցակետի հերթերն ու ընդհատումներով սպասարկումը:

Փամբուխչյանը ծովային օրենսդրության կողմնակից է, որը թույլ կտա սեփական նավեր ունենալ: Ըստ պատգամավորի՝ նավերից մեկը կարող է Փոթիով Հայաստանի համար բեռներ փոխադրել: Ծրագրվում է, որ օրինագիծը մոտ ապագայում կգործարկվի: