Թբիլիսիի հայալեզու թատրոնը տոնում է թատրոնի միջազգային օրը. Լուսանկարներ, տեսանյութ

Թատրոնի միջազգային օրը Թբիլիսիի հայկական թատրոնի աշխատակազմն ավանդույթի համաձայն, սկսեց Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնից, ուր ադամյանցիները ծաղիկներ խոնարհեցին Թբիլիսիի հայ թատրոնի մեծերի շիրիմներին: Ապա եղան թատրոնի նոր կառուցվող  շենքում:

Թբիլիսիի հայկական պետական դրամատիկականը 165 տարվա պատմություն ունի, այն հայկական հնագույն թատրոններից է, ու Հայաստանի սահմաններից դուրս միակը, որ ունի պետական կարգավիճակ: Թատրոնի բեմը բազմաթիվ հանճարներ է տեսել:

Պանդեմիայի պայմաններում վերակառուցվող թատրոնի մասին`