Վրաստանն ապրիլին չինական Sinopharm կստանա

Վրաստանն ապրիլին կստանա չինական  Sinopharm պատվաստանյութի 100 հազար չափաբաժին:

Ներկայումս երկրին հասանելի է միայն 2 տեսակի պատվաստանյութ` AstraZeneca և Pfizer. բնակիչները (առայժմ միայն բուժաշխատողներն ու 65-ն անց անձինք) հնարավորություն ունեն ընտրել` որով պատվաստվել: Ըստ վարակաբան Ամիրան Գամկղրելիձեի` Sinopharm-ը չինական հայտնի ընկերություն է, որի պատվաստանյութն արդեն ընդունել են միլիոնավոր չինացիներ, պատվաստվում են նաև Սերբիայում, Էմիրատներում, Հունգարիայում և ալ երկրներում:

SinoPharm-ը մշակվել է Վուհանում, բիոլոգիական մթերքների ինստիտուտի և մանրէաբանական ինստիտուտի համագործակցությամբ:  Ըստ արտադրողի` դեղամիջոցը միջանկյալ արդյունքերով ցույց է տվել  79,3% արդյունավետություն: Այս պահին Sinopharm-ով պատվաստում ընթանում է Չինաստանում, Թուրքիայում, Բելառուսում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Բահրեյնում, Հունգարիայում, այլ երկրներում:

Կարդացեք նաև`

Տեսանյութ. Վրաստանում նախընտրում են Pfizer –ով պատվաստվել