Այսօր ՄԱՇ-ի համագումարն է

Այսօր` հունվարի 20-ին Թբիլիսիի Սպորտային պալատում «Միացյալ ազգային շարժում»-ը պատրաստվում է համագումար անցկացնել, որին մասնակցելու է 7000 պատվիրակ և 3000 հրավիրյալ:

Հավաքվածներին խոսքով կդիմեն կուսակցության առաջնորդները, պատվիրակները կընտրեն կուսակցության նոր ղեկավարին և տեղակալին: «Միացյալ ազգային շարժում»-ում չեն հաստատում լրատվամիջոցներում տարածված այն լուրը, որի համաձայն՝ կուսակցությունը երկու ղեկավար է ունենալու՝ Նիկա Մելիան և Զազա Բիբիլաշվիլին:

«Միացյալ ազգային շարժման» անդամները պատրաստվում են փոփոխություններ իրականացնել նաեւ կուսակցության կանոնադրությունում, ինչի արդյունքում ավելանալու է քաղխորհրդի անդամների թվաքանակը, որը այժմ 76 անդամ ունի:

Սա կլինի կուսակցության թվով 7-րդ համագումարը:

Թողնել պատասխան