Վրաստան է այցելելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Վրաստանում մայիսին սպասում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին:

Ստոլտենբերգը կմասնակցի Դաշինքի ռազմական հարցերով հանձնաժողովի նիստին: Միևնույն ժամանակ նախատեսվում է Վրաստանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի նիստը: Վրաստան-ՆԱՏՕ օրակարգի մասին հունվարի 19-ին խոսել է Յանս Ստոլտենբերգը: Ի դեպ, Վրաստան է այցելելու նաև Ուկրաինայի նախագահը:

Զուգահեռաբար Դավոսի տնտեսական ֆորումին է միացել Վրաստանի վարչապետը: Գիորգի Կվիրիկաշվիլին խոսքով է հանդես եկել և խոսել Վրաստանի դերակատարության և հեռանկարների մասին: Դավոսի տնտեսական ֆորումին մասնակցում են նաև Վրաստանի խոշոր ընկերությունների սեփականատերեր և ղեկավարներ: Մինչ այդ, Գիորգի Կվիրիկաշվիլին Շվեյցարիայում հանդիպել է British Petroleum-ի ներկայացուցչին:

Կվիրիկաշվիլիի հետ միասին Դավոսի տնտեսական ֆորումին Վրաստանից մասնակցել են նաև նախարարներ Գիորգի Գախարիան և Միխեիլ Ջանելիձեն:

Թողնել պատասխան