Վրաստանում արգելքները պետք է խստացնել. վարակաբան

Սահմանափակումներն ու վերահսկողությունը երկրում  պետք է խստացվեն` այս կարծիքին է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։ 

Ըստ նրա` պետք է ամեն ինչ անել վարակի երկրորդ ալիքը մեղմացնելու համար։ Ըստ մասնագետի` Վրաստանում նուրբ «լոքդաուն է»` Եվրոպայի այլ երկրների հետ համեմատած։ Օրինակ` Վրաստանի փողոցները ողողված են անձնական մեքենաներով, իսկ Եվրոպայում նման բան չենք հանդիպի։

«ԱՄՆ-ում և Եվրոպայում ենթադրություններ կան, որ երրորդ ալիքը սկսվելու է փետրվարին։ Մենք ուզում ենք փետրվարին նվազագույնի հասցնել երկրորդ ալիքը։ Արդեն կայունացման ենք հասել։ 4-5 հազար դեպք էր լինում, հիմա մինչև 2 հազար է», — ասել է Ցերցվաձեն։