Մենք հպարտանում ենք մամուլի ազատությունով. Գիորգի Մարգվելաշվիլի

????????????????????????????????????

Մեր ժողովրդավարության ձեռքբերումներից մեկը ազատ մամուլն է»՝ նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Վերջինս նշել է, որ Վրաստանի պարագայում, երբ երկրում միայն 2 քաղաքական ուժ կա, ԶԼՄ-ները հատուկ տեղ են զբաղեցնում:
«Մեր ժողովրդավարության ձեռքբերումներից մեկը ազատ մամուլն է: Ես, ինչպես Վրաստանում, այնպես էլ միջազգային այցելությունների ժամանակ բազմիցս նշել եմ, որ մենք հպարտանում ենք մամուլի ազատությունով: Դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ առկա քաղաքական իրավիճակում մամուլի դերը ավելի է մեծանում, քանի որ երկու քաղաքական ուժ ունենք: Այս իրականության մեջ մամուլը հատուկ տեղ է զբաղեցնում»,- հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:
Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Թողնել պատասխան