Մի շարք քաղաքական ուժեր Ընտրական օրենսգրքի փոփոխություն են պահանջում

Վրաստանի արտախորհրդարանական ընդդիմությունը պահանջում է անօրինական ճանաչել 9-րդ գումարման  Խորհրդարանը: Կուսակցությունների ներկայացուցիչները նաև Ընտրական օրենսգրքի փոփոխություն  են պահանջում:
Խորհրդակցություններին մասնակցող քաղաքական ուժերի մի մասը ճանաչում է ընտրությունների արդյունքները և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ բանակցությունների կողմնակից է: Նրանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախապատվություն են տալիս շրջանային համամասնական ընտրակարգին:  Ընտրական օրենսգրքի փոփոխություն է պահանջում նաև «Վրաց Հայրենասերների միությունը»: Խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների և ճնշումների փաստերի հետ կապված քննչական հանձնաժողով ստեղծելու հարցը «Վրաց Հայրենասերների միությունը» պատրաստվում է բարձրացնել Խորհրդարանում:

Թողնել պատասխան