Նաուրուի նախագահը այցելում է Աբխազիա

Նաուրու Հանրապետության նախագահ Բարոն Վական նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա: Այս մասին հայտարարել են Աբխազիայի իշխանությունները:

«Նոյեմբերի 12-ին Ռաուլ  Խաջիմբան և Բարոն Վական կքննարկեն երկկողմ համագործակցության ներկայիս իրավիճակն ու հեռանկարները»,- ասված է Աբխազիայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում:

Նախագահի պատվիրակության կազմում են նաև առողջապահության նախարարը, նախագահի խորհրդականը, ինչպես նաև ՄԱԿ-ում Նաուրուի ներկայացուցիչը:

Թողնել պատասխան