ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերն աճել են 3,8 տոկոսով. Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության համաձայն՝ դաշնակից երկրների ռազմական ծախսերը վերջին 4 տարիների ընթացքում միայն աճում են: Այս մասին Ստոլտենբերգը խոսել է դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հանդիպման ավարտին:

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնությունը 2024-ին պատրաստվում են գրանցել ՀՆԱ-ի 2 տոկոսանոց աճ»,- նշել է Յենս Ստոլտենբերգը:

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ ՆԱՏՕ-ն որոշում է ընդունել հրամանատարական կազմը համալրել 1200 միավորով, ինչպես նաև 2 նոր շտաբ հիմնել՝ Գերմանիայում և ԱՄՆ-ում:

Թողնել պատասխան