ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի մասին տեղեկատվական կենտրոնի 2016-ի հաշվետվությունը

2016 թվականի ընթացքում Վրաստանի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության տեղեկատվական կենտրոնը 500-ից ավելի տարբեր ձեւաչափերի միջոցառում է կազմակերպել երկրում, դրանցից 420-ը` մարզերում, 130-ը՝ Թբիլիսիում: Ծրագրում ընդգրկվել է մինչեւ 20.600 մարդ: Այսպիսին են ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի 2016 թ-ի հաշվետվության ամփոփիչ տվյալները, որոնք ներկայացվեցին փետրվարի 2-ին Թբիլիսիում: Միջոցառումը պաշտոնապես բացեց Եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն:

«Առ00029.MTS.неподвижное изображение001աջին հերթին ուզում եմ շնորհավորել վիզայի ազատականացման քվեարկության օրվա կապակցությամբ, սա իրոք մեծ քայլ է Վրաստանի համար: Համոզված եմ, որ մենք կստանանք դրական պատասխան: Սրան իհարկե կհետեւեն որոշակի տեխնիկական ընթացակարգեր, ուստի սա չի նշանակում, որ Եվրոպայի դռները բաց են քվեարկության հենց հաջորդ օրը: Եվրոպա ճանապարհորդել առանց վիզայի հնարավոր կլինի ապրիլի սկզբին»:

2016 թ-ի ընթացքում կազմակերպության գործունեության թիրախային խմբերից են եղել ուսուցիչները, կրոնական խմբերի ներկայացուցիչները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԶԼՄ-ները եւ երիտասարդները: Կազմակերպության ղեկավար Քեթի Չաչավան գտնում է, որ նախորդ տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի եւԵվրամիության մասին տեղեկատվական կենտրոնն առավելագույն կերպով պայքարել է հակաարեւմտյան քարոզչության եւ դրա արդյունքում տարածված միֆերի դեմ:

00029.MTS.неподвижное изображение002«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են իրականացնել մեր տեղեկատվական կենտրոնի ծրագրերը, դրանք չէին ծառայի իրենց նպատակին, եթե չլուսաբանվեին ԶԼՄ-ների կողմից, որոնց հետ մենք համագործակցում ենք: Ծրագրերի իրականացման, տեղեկատվության տարածման մեջ մեծ ներդրում ունեն նաեւ ուսուցիչները, որոնց հետ կապված առանձին ծրագրեր ենք իրականացրել»:

Տեղեկատվական կենտրոնը նախորդ տարվա ընթացքում ձեռք է բերել նոր շենք, որտեղ էլ այժմ տեղակայված է կազմակերպությունը: Քեթի Չաչավայի խոսքով, այս շենքում ամեն օր տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, տարածքը բաց է ցանկացած քաղաքացու համար: Տեղեկատվական կենտրոնն ունի նաեւ նոր լոգո, ինչպես նաեւ վեբկայք:

Թողնել պատասխան