Ներկվո՞ւմ է արդյոք սև հացը

Վերջին շրջանում համացանցում տեղեկատվություն էր տարածվել առ այն, թե վրացական շուկայում սև հացը ներկվում է: Այս կապակցությամբ փետրվարի 2-ին մամուլի ասուլիս էին հրավիրել Թբիլիսիում հացաբուլկեղեն արտադրող խոշորագույն կազմակերպություններից մեկի՝ «Լիտվուրի սացխոբի» (թարգմանաբար` լիտվական փուռ) կազմակերպության ղեկավարները: 2005 թվականից Վրաստանում գործող «Լիտվական փուռ» կազմակերպության հիմնադիր Արունաս Մեշկաուսկասը նշեց, որ Վրաստանում իրենց ապրանքանիշը կեղծվում է.

5«Ցավոք սրտի Թբիլիսիում, Բաթումիում և այլ քաղաքներում որոշ կազմակերպություններ կեղծում են մեր ապրանքանիշը, կեղծում են արտաքին տեսքը,  պիտակը, նույնիսկ` անունը: Ես կարող եմ երաշխավորել մեր արտադրանքի համար, սակայն թե ինչ են նրանք արտադրում ինձ` հայտնի չէ: Մենք պատրաստվում ենք հայցով դիմել դատարան: Հացի կեղծման փաստի կապակցությամբ մեր փաստաբանը ծանոթանում է գործի մանրամասներին»:

Վրաստանի աշխատանքի առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության փորձագետ Քեթի Դադիանին նշեց, որ «Լիտվուրի սացխոբի» սև հացը իրավունք ունի կոչվել դիետիկ և դիաբետիկ.

6««Լիտվուրի սացխոբի» կազմակերպության սև հացի լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզել ենք, որ հացը կարող է համարվել դիետիկ և դիաբետիկ: Համապատասխանաբար այն իրավունք ունի պիտակի վրա կրել այդ բնութագրիչները, սակայն մեկ նախապայմանով՝դիետիկ բնութագրիչից հետո նշված պետք է լինի «ըստ Եվրախորհրդի 19/99/23 հրահանգի», ինչը նշանակում է, որ նշված հացի օգտագործումը շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց համար հնարավոր է բժշկի խորհրդատվության դեպքում: Ինչ վերաբերվում է հացը ներկելուն, հարկ է նշել, որ այն արգելվում է Վրաստանի օրենսդրությամբ»: 

Լրագրողները Մեշկաուսկասին հիշեցրեցին մի դեպք, երբ կազմակերպության արտադրած սև հացի մեջ սպիտակ մաս է հայտնաբերվել, ինչին կազմակերպույթան ղեկավարը պատասխանեց.

0«Մեր գործարանում աշխատում  են ոչ միայն մեքենաներ, այլեւ մարդիկ, ինչը մեզ հպարտանալու առիթ է տալիս: Տասնյակից ավելի արտադրատեսակներ ունենալով` չի բացառվում, որ շփոթություն լինի ալյուրի կամ խմորի հետ»:

Ասուլիսին ներկա էր նաև Վրաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Հուոջունասը:

7«Ողջունելի է, որ Վրաստանում ներկայացվում է լիտվական ավանդական խոհանոցի մի մասնիկ: Ուրախալի է, որ ինչպես Լիտվայում է ճանաչողություն ձեռք բերում խաճապուրին, այնպես էլ Վրատանում՝ լիտվական հացը»:

Թողնել պատասխան