Նոր ուսումնական տարում երկրորդ դասարանցիների դասաժամերը 5 րոպեով կկրճատվեն

Նոր ուսումնական տարում դպրոցներում փոփոխություններ են նախատեսված: Կրթության և գիտության նախարարի տեղակալ Լիա Գիգաուրին «Պալիտրանյուսի» եթերում խոսել է սպասվող փոփոխությունների մասին՝ նշելով, որ նոր ուսումնական տարում երկրորդ դասարանի աշակերտների դասաժամերը 5 րոպեով կկրճատվեն:

Լիա Գիգաուրիի խոսքերով նոր ուսումնական տարում դպրոցներում առաջինից մինչև 6-րդ դասարանները նոր ձեռնարկներ կունենան:

«Նոր ուսումնական տարում 1-6-րդ դասարանները կունենան նոր ուսումնական ծրագիր: Բոլոր դասարաններում մենք կունենանք բովանդակությամբ եւ տեխնիկապես թարմացված ձեռնարկներ, բոլորովին այլ մեթոդաբանական մոտեցմամբ: Կունենանք նաև նոր առարկաներ: Ամենակարևորն այն է, որ առարկաները համապատասխանեցված են երեխաների տարիքին»,- նշել է Լիա Գիգաուրին։

Թողնել պատասխան