«Նոր Վրաստան». քաղաքապետարանին 287 ավտոմեքենա է ծառայում

«Նոր Վրաստան քաղաքացիական հարթակ» կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետարանի հետ կապված նոր հետազոտություն է հրապարակել: Կուսակցությունից տեղեկացնում են, որ քաղաքապետարանի հաշվեկշռի վրա 287 ավտոմեքենա կա:

«Այս ավտոմեքենաները միայն քաղաքապետարանի աշխատակազմի, քաղաքային ծառայությունների և շրջանային ղեկավարներին են ծառայում: Միան քաղաքապետին, նրա տեղակալներին և վարչակազմին 48 ավտոմեքենա է ծառայում, 12 քաղաքային ծառայությանը` 131, իսկ շրջանային ղեկավարներին` 108 ավտոմեքենա: Պաշտոնապես միայն 6 պաշտոնյա ունի անձնական ավտոմեքենա: Այս մեքենաների թիվը շատ է: Նրանց վառելիքը և սպասարկումը մեր գրպանից է գնում»,- հայտարարել է կուսակցության առաջնորդներից Լևան Խաբեիշվիլին։

Թողնել պատասխան