Ընթացիկ տարվա առաջին կեսի դրությամբ Վրաստանում վարորդական իրավունքի վկայականի միավորների քանակն ամբողջությամբ պահպանել է ընդհանուր առմամբ 1 մլն 87 հազար 953 մարդ։ Այս տվյալները հրապարակել է Ներքին գործերի նախարարությունը։
Վիճակագրության համաձայն՝ ամենաշատ 100-միավորանոց վարորդական վկայականները պահպանվել են Թբիլիսիում։
Ավելի կոնկրետ, «BusinessPressNews »-ը, Ներքին գործերի նախարարության տեղեկության հիման վրա, ներկայացրել է տվյալներ, թե ըստ մարզերի քանի անձ է պահպանել 100-միավորանոց վարորդական վկայականը․
Թբիլիսի — 364 հազար 278 անձ
Իմերեթի — 163 հազար 362 անձ
Քվեմո Քարթլի — 111 հազար746 անձ
Աջարիա — 95 հազար 82 անձ
Կախեթի — 89 հազար 961 անձ
Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 83 հազար 67 անձ
Շիդա Քարթլի — 75 հազար 168 անձ
Սամցխե-Ջավախեթի — 36 հազար 775 անձ
Գուրիա — 28 հազար 601 անձ
Մցխեթա-Մթիանեթի — 27 հազար 428 անձ
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 9005 անձ
Աբխազիա — 3480 անձ։
Հատկանշական է նաև, որ այսօրվա դրությամբ Վրաստանում վարորդական վկայական ունի 1․7 միլիոն մարդ։ Հետևաբար, ստացվում է, որ վարորդական վկայական ունեցող մարդկանց մոտ 64%-ն է ամբողջությամբ պահպանել միավորները։
ՆԳ նախարարության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին 255 անձի վարորդական վկայականի միավորներն ամբողջությամբ սպառվել են։ Վիճակագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում միավորներ են պակասել 287 հազար 430 անձանց վկայականներից։