Հարավային Օսիայի շփման գծում առանց «Գիորգոբայի»

Հարավային Օսիայի հետ շփման գծի երկայնքով նկատվում է զինվորական համազգեստով, զինված  անձանց մոբիլիզացում: Այս մասին դեպքի վայրից հայտնում է «interpressnews» լրատվականի թղթակիցը՝ նշելով, որ վրացական Ախալուբանի, Աձվի եւ Ջարիաշենի գյուղերի բնակիչներին սահմանապահները (օսական կողմի-խմբ․) արգելում են այցելել հատման գծի հարակից տարածքներում գտնվող վրացական եկեղեցիներ:

«Interpressnews»-ը  հիշեցնում է, որ նախորդ տարվա նոյեմբերի 23-ին ևս շփման գծի մոտ գտնվող եկեղեցիներ մուտքն արգելված էր, սահմանապահները նույնիսկ այդ օրը վրացական գյուղերի մի քանի բնակչի էին ձերբակալել։

Գորիի մունիցիպլիտետի ներկայացուցիչ Դավիթ Տատիաշվիլին «interpressnews»- ի լրագրողի հետ զրույցում ասել է.«այս գյուղերի բնակիչները պատերազմից հետո ևս շարունակում են  բարձրանալ Սբ Գևորգի տաճար, չնայած նրան, որ վերջին երկու տարիներին  սահմանապահները  խստորեն արգելում են: Եթե որևէ մեկը մոտենա եկեղեցուն, կձերբակալվի: Ժողովուրդը վախեցած է եւ չի կարողանում աղոթել իր եկեղեցում»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին Վրաստանը նշում է Սուրբ Գևորգի տոնը` «Գիորգոբան»։

Լրատվամիջոցը փոխանցում է, որ շփման գծում տիրող իրավիճակին վաղ առավոտից հետեւում է Եվրամիության դիտորդական առաքելությունը:

Թողնել պատասխան