Շոթաձեից լավ գլխավոր դատախազ չի լինի, բոլորն էլ սրիկաներ են. Մաչալիկաշվիլի

«Շոթաձեից ավելի լավ դատախազ չի լինի: Բոլորը նույնն են, սրիկաներ», — նման հայտարարություն է արել Պանկիսիում հատուկ գործողության ժամանակ սպանված Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հայրը` Մալխազ Մաչալիկաշվիլին:

Վերջինս հաստատել է, որ իր ընտանիքը ցանկանում է հանդիպել նոր գլխավոր դատախազ Շալվա Թադումաձեին՝ միևնույն ժամանակ հավելելով, թե հանդիպումն իմաստ չունի:

«Գիտեմ, որ բոլորը նույնն են: Շոթաձեից ավելի լավ դատախազ չի լինի: Ոչ էլ Շոթաձեն էր նորմալ անձնավորութունը: Բոլորը սրիկաներ են»,- հայտարարել է Մաչալիկաշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանի արդեն նախկին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական տվեց զանգվածային ցույցերի ժամանակ, երբ Զազա Սարալիձեն և Մալխազ Մաչալիկաշվիլին պահանջում էին հայտնաբերել իրենց երեխաների սպանողներին: