Ռուբլու խնդիր․ ինչպե՞ս ստանալ ռուսական արտարժույթը վրաստանյան բանկերից

Վերջին շրջանում Վրաստանում լուրեր են շրջանառվում, որ քաղաքացիները խնդիրներ են ունենում բանկերից ռուսական ռուբլի ստանալիս։

«Ալիք մեդիան» կապ հաստատեց Վրաստանում գործող բանկերի հետ, որոնք ևս վերահաստատեցին․ վրաստանյան բանկերը հիմնականում Ռուսաստանից ուղարկված ռուբլին փոխանցում են կա՛մ լարիի, կա՛մ, որոշ բանկերի դեպքում, դոլարի տեսքով։

«Վերջին շրջանում, փոփոխությունից հետո, «Վրաստանի» բանկը Ռուսաստանից ուղարկված ռուբլին փոխանցում է լարիի տեսքով համաձայն՝ պաշտոնական փոխարժեքի։ Քաղաքացին կարող է ստանալ իրեն փոխանցված գումարը ամբողջությամբ լարիով», — նշեցին «Վրաստանի» բանկից։

TBC բանկը Ռուսաստանից փոխանցված գումարը տրամադրում է կա՛մ լարիի, կա՛մ դոլարի տեսքով՝ կախված քաղաքացու ցանկությունից։

Վրաստանի այլ բանկերից ևս հնարավոր է ստանալ փոխանցված գումարը։

Նշենք, որ այսօրվա դրությամբ ռուսական ռուբլու պաշտոնական արժեքը կազմում է 1000 ռուբլիի համար 46 լարի, իսկ Ախալաքալաքում տեղական մասնավոր փոխանակման կետերում՝ 42 լարի։