Վրաստանում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող 3 անձինք

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը 2017 թվականի փետրվարի 14-15-ին  երկրի ողջ տարածքում հանցագործությունների կանխարգելման միջոցառումներ է իրականացրել:

Միջոցառման ընթացքում իրավապահ մրամինները  հայտնաբերել են քրեական օրենսգրքի 78 խախտման, այդ թվում հրազենային զենքի ապօրինի ձեռք բերման ու կրման  21 դեպք: Փոխանցում է interpressnews լրատվականը:

Ըստ տեղեկատվության, արձանագրվել է թմրանյութերի  ապօրինի ձեռբերման, պահպանման ու իրացման 23  և  գողության  8 դեպք:

Ոստիկանությունը ձերբակալել է նաև հետախուզման մեջ գտնվող 3 անձի:

Թողնել պատասխան