Ընդդիմադիրները դիմել են Վենետիկի հանձնաժողովին

«Պաշտպանիր սահմանադրությունը» քարոզարշավի շրջանակներում միավորված ընդդիմադիր մի շարք կուսակցություններ դիմել են Վենետիկի հանձնաժողովին: 

Վրաստանյան ընդդիմադիր կուսակցությունները խնդրում են Վենետիկի հանձնաժողովին կասեցնել «Վրացական երազանք»-ի «հակաժողովրդավարական երթը»: Նրանք պնդում են, որ սահմանդրական փոփոխությունների նախագիծը հիմնված է զուտ տեսականի վրա, անտեսված է իրականությունը՝ Վրաստանի ժողովրդի ազատ, ժողովրդավարական ու եվրոպական երկիր կառուցելու մասին ձգտումները:

Վենետիկի հանձնաժողովին ուղղված նամակում վրաստանյան քաղաքական ուժերը բացատրում են, թե ինչու է նրանց համար անընդունելի երկրի գլխավոր օրենքում տեղ գտած փոփոխությունները:

«Ստորեւ ստորագրած քաղաքական կուսակցություններին միավորում է Վրաստանի եվրաատլանտյան ապագան: Մենք թույլ չենք տա, որ Վրաստանը շեղվի ժողովրդավարության ուղուց: Մեր  վրդովվմունքն ենք արտահայտում «Վրացական երազանքի» առաջ քաշած սահմանադրրության նոր նախագծի առընչությամբ»։

Թողնել պատասխան