Թատրոնների ֆինանսավորման նոր մոդել Վրաստանում

Վրաստանի թատրոնների ֆինանսավորման նոր մոդելը պատրաստ կլինի մայիսի վերջին:  «Interpressnews» լրատվականի հետ զրույցում Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն տեղեկացրել է, որ գերատեսչության արվեստի բաժինն առաջիկայում  կսկսի ֆինանսավորման նոր մոդելի շուրջ քննարկումները:

«Հաշվի առնելով միջազգային փորձը՝ հաստատված մոդելը կառաջարկվի Թբիլիսիի եւ շրջանների թատրոններին: Կարծում եմ, որ ընդհանուր համաձայության կգանք․ Այն կնպաստի նախարարության եւ թատրոնների միջև հարաբերությունների բարելավմանը»,- ասել է Միխեիլ Գիորգաձեն:

Նախարարը ցանկությունուն է հայտնել հարցի շուրջ հանրային քննարկումներ անցկացնել՝ ներգրավվելով ոլորտի մասնագետներին:

Հիշեցնենք՝ նախորդ ամիս Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարը հայտարարել էր, որ թատրոնների ղեկավարները լրացուցիչ ֆինանսավորում ստանալու համար քայլեր  չեն ձեռնարկում: Նրա պարզաբանմամբ՝ համաձայնության արդյունքում ծրագրվում է թատրոնների ֆինանսավորման նոր, արդյունավետ համակարգ ձևավորել:

Թողնել պատասխան