Պատգամավորի մեքենայի պայթյունի դեպքով ձերբակալություն կա

Վրաստանի ՆԳՆ-ն  հայտարարել է, որ Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթյունի գործով մեկ անձ է ձերբակալվել, ևս մեկի դեմ մեղադրանք է առաջադրվել: Վրաստանի ՔՕ 236 հոդվածով ձերբակալվել է 1976 թվականին ծնված Բ. Չ-ն: Նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է հրազեն, պայթուցիկ սարքեր և նյութեր: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ի երեկոյան, Թբիլիսիի կենտրոնում պայթեցվել էր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան։ Դեպքի պահին մեքենայում են եղել Թարգամաձեն և նրա վարորդը, տուժել է 5 մարդ:

Թողնել պատասխան