Պատրիարքը ներկա է գտնվել ԹՊՀ-ի 100-ամյակին նվիրված միջոցառմանը

«Թբիլիսիի պետական համալսարանն իրականացրել է այն փառավոր գործը, որ պետք է աներ վրաց եկեղեցին, սակայն չէր կարող՝ կոմունիստական ծանր ռեժիմի պատճառով»,-այս մասին հայտարարել է ամենայն վրաց կաթողիկոս Իլիա երկրորդը:

Պատրիարքը ներկա է գտնվել Թբիլիսիի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանն ու բոլորին շնորհավորել այդ օրվա կապակցությամբ:

«Շնորհավորում եմ  այս պատմական օրվա կապակցությամբ: Շնորհավոր մեր հսկա թագավոր Դավիթ Շինարարի տոնը: Առաջին հերթին ուզում եմ հարգանքիս տուրքը մատուցել և օրհնությունս հայտնել այն մարդկանց, ովքեր հիմնադրել են ԹՊՀ-ն: Համալսարանը մեր մշակույթի, անցյալի, ներկայի և ապագայի մեր բանականության և հոգևոր կայունության ցուցանիշն է»,- ասել է Պատրիարքը և հավելել, որ համալսարանը հիմնադրման օրվանից շատ դժվարություններ է հաղթահարել և համալսարանի կանգուն մնալը իրական հրաշք է որակել:

Իլիա 2-րդն օրհնել է ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին և համայն Վրաստանին:

Տեղեկացնում է Ipn.ge-ն:

Թողնել պատասխան