Պետական գերատեսչությունները «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ են գնում. մրցույթում շահերի բախում կա

Վրաստանի պետական գերատեսչությունները Ռուսաստանում արտադրված ավտոմեքենաներ են գնում: «Ստուդիա Մոնիթորի» կողմից իրականացված լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ գնելու համար գերատեսչությունները այնպես են մրցույթ հայտարարում, որ եվրոպական, ասիական կամ ամերիկյան մեքենաները հնարավորություն չեն ունենում մասնակցել մրցույթին:

Արդյունքում մոտ մեկ միլիոն լարիի արժողությամբ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ պետության համար գնել է Թբիլիսիի ավագանու «Վրացական երազանք»-ի պատգամավոր Շալվա Օգբայիձեի մորաքրոջ որդու` Գոչա Ռոստիաշվիլիի կազմակերպությունը:

Լրագրողական հետաքննությունը պարզել է, որ մրցույթում միշտ հաղթում է հենց Գոչա Ռոստիաշվիլիի կազմակերպությունը՝ իրեն հարմար պայմաններով: Շալվա Օգբայիձեն տարիներ շարունակ նույն բիզնեսով է զբաղվել:

Օգբայիձեն և Ռոստիաշվիլին 25-ական տոկոս մասնաբաժին ունեն «Ջի թի էյ Լադա Վազ» կազմակերպությունում, որը տարիներ շարունակ հանդիսացել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների միակ ներկրողը: Դրանից հետո, Ռոստիաշվիլին նոր կազմակերպություն է հիմնել 2011 թվականին` «Գլոբալ մոթորս Ջորջիա»-ն:

Այս կազմակերպությունն իր ամենաթանկարժեք պատվերը կատարել է Վրաստանի փոստի կողմից հայտարարված մրցույթը հաղթելով` ավելի քան 3.5 միլիոն լարի: Թե ինչու հենց «Նիվա», ըստ Վրաստանի փոստային ծառայության տնօրենի, ընտրվել է ըստ օրենքի կարգավորման` ելնելով ցածր գնից:

«Կանգնեցրու կոռուպցիան» կազմակերպության ներկայացուցիչները, որոնք զբաղվում են բարձրաստիճան պաշտոնյաների կապը պետական գնումների հետ ճշտելով, հայտարարել են, որ ռուսական նիվաների գործը պետք է հետաքննեն համապատասխան մարմինները:

«Գլոբալ մոթորս Ջորջիան» «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ է մատակարարել ոչ միայն Վրաստանի փոստին, այլ նաև Աջարիայի առողջապահության և գյուղատնտեսության նախարարություններին:

Թողնել պատասխան