Ջանելիձեն պարգևատրել է Սփյուռքի ներկայացուցիչներին

«Վրացիները հպարտ են, որ նման Սփյուռք ունեն»,-Սփյուռքի մի խումբ ներկայացուցիչների պարգևատրման արարողության ժամանակ հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

«Այս միջոցառմամբ մենք կարողացանք դեռևս միայն մի փոքր ներդրում անել սփյուռքի հետ մեր հարաբերություններում: Կփորձենք այսուհետ գնահատել նրանց գործունեությունը: Գործընկեր կազմակերպություններին ու ԵՄ-ին շնորահակալ ենք ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է Ջանելիձեն։

Նախարարը վստահեցրել է, որ միջոցառումն ավանդույթ կդառնա։ «Վրաստանի զարգացման, տարբեր ոլորտներում ունեցած վաստակի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման գործում ցուցաբերած նշանակալի ավանդի համար կպարգևատրվեն վրացական Սփյուռքի գործիչները»,- հայտարարել է Ջանելիձեն:

Թողնել պատասխան