ՌԴ-ում ավտովթարից 11 երեխա է մահացել

Նախօրեին Ռուսաստանի Տյումեն-Խանտի Մանսիյսկ մայրուղու վրա տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 12 մարդ է զոհվել, նրանցից 11-ը՝ երեխաներ: 34 մարդ, այդ թվում 27 երեխա, վնասվածքներ է ստացել: Նրանց մի մասի վիճակը շարունակում է մնալ ծանր: Շղթայական վթարի մասնակից են դարձել ավտոբուս, բեռնատար և թեթև մարդատար 3 ավտոմեքենա: Ավտոբուսում ակրոբատիկայի մանկական թիմի անդամներն են եղել: Քննությամբ պարզվել է, որ վթարի մեղավորը բեռնատարի վարոդն է եղել: Արդեն ձերբակալվել է երեխաների փոխադրումը կազմակերպած ձեռնարկության ներկայացուցիչը:

Թողնել պատասխան