Սաակաշվիլին վարչապետի հավակնություններ ունի

Վրաստանի երրորդ նախագահ,  Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն վարչապետի պաշտոն է առաջարկել:

«Պորոշենկոն միշտ նշում էր Յացենյուկի մոտ, որ ես հաջորդ վարչապետն եմ, սակայն երբ ես լսեցի դրա մասին, հարցրի՝ միթե դա ճիշտ է: Նա ասաց՝ իսկ ինչո՞ւ ոչ: Հրաժարվեցի»,- հայտարարել է Ուկրաինայում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Սաակաշվիլին:

Սաակաշվիլին այժմ արդեն ցանկություն է հայտնել լինել վարչապետ, սակայն նախագահի պաշտոնի հավակնություններ չունի:

«Պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել նորմալ կառավարման համար: Երբեք չեմ մասնակցի նախագահական ընտրություններին: Իմ կարծիքով Ուկրաինայի նախագահը պետք է լինի ուկրաինացի, ով ծնվել և մեծացել է այստեղ»,- հայտարարել է նախկին նախագահը:

Թողնել պատասխան