Ստամբուլում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է օգտագործվել

Ստամբուլում ոստիկանությունը արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով ցրել է ձայնագրման տաղավարի սեփականատերերի աջակցության բողոքի ցույցը:

Մի քանի հարյուր մարդ հավաքվել է մի խանութի մոտ`  «Ուս-ուսի ընդդեմ ֆաշիզմի» վանկարկումներով: Ցուցարարները մեղադրական հայտարարություններ են հնչեցրել նախագահ Էրդողանի հասցեին`  հաղորդում է BBC-ին:

«Agence France-Presse»-ի համաձայն` ակցիային մասնացել է մոտ 500 մարդ: Շուրջ մեկ ժամ ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը, ըստ նախնական տվյալների` տուժողներ չկան: Այս ակցիան ուրբաթ տեղի ունեցած հարձակման պատասխանն է: Ստամբուլյան  «Velvet IndieGround» ձայնագրման տաղավարը բրիտանական «Radiohead» խմբի նոր ալբոմի շնորհանդեսն էր կազմակերպել, որի ընթացքում 20 հոգանոց խումբը շշեր է նետել շնորհանդեսին եկած այցելուների ուղղությամբ: Հարձակվողները դժգոհ են եղել, որ խանութում և նրա շրջակայքում հյուրերը ալկոհոլ են խմել: Հարձակման արդյունքում երկու մարդ է տուժել:

Հիշեցնենք` լրատվամիջոցներն արդեն սկսել են ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ Թուրքիայի նախագահը նպաստում է երկրի իսլամացման գործընթացին: «Washington Free Beacon»-ի մի հոդվածում նույնիսկ ասել է, որ Էրդողանը երկիրը վերածել է Միջերկրածովյան Պակիստանի: Պարբերականի փոխանցմամբ` իր իշխանությունը ամրապնդելու նպատակով` Էրդողանը շարունակաբար սահմանափակում է խոսքի ազատությունը Թուրքիայում:

Թողնել պատասխան