Վարչապետի կոչը Ռուսաստանին պատասխանատու քայլ է. Ցիխելաշվիլի

«Վարչապետի կոչը  Ռուսաստանին մեծ եւ պատասխանատու քայլ է՝ ծանր իրավիճակից դուրս գալու նպատակով»:

Այսպես է գնահատել Ռուսաստանին ուղղված՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի դիմումը Վրաստանի համերաշխության և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլին: Ըստ նրա՝ ՌԴ-ի հետ ծանր դրությունը 2008-ի հետևանք է, իսկ ծանր դրության հետևանքը Արչիլ Տատունաշվիլիի մահն է՝ չպարզված հանգամանքներում  և ապա նրա դիակի հանձնման ձգձգումը:

«Բառացիորեն բոլոր լծակները գործի են դրված՝ ծանր իրավիճակից դուրս գալու համար: Նկատի ունեմ կոնֆլիկտի կարգավորումը: Վարչապետի դիմումը մեր խաղաղ քաղաքականության բաց արտահայտությունն է: Կվիրիկաշվիլին համատեղ քայլերի դիմելու կոչ է արել: Նա անձնական պատրաստակամություն է հայտնել մասնակցելու բանակցություններին, որպեսզի միջազգային համագործակցությանմբ քայլ արվի հակամարտության կարգավորման ուղղությամբ եւ ուղիղ երկխոսության միջոցով կարգավորենք հարաբերությունները աբխազների և օսերի հետ, այս մասին մենք խոսել ենք ավելի վաղ: Այս կոչը հայտ է այն մասին, որ Վրաստանը երկիր է, որը պատերազմ ու հակամարտություն չի ուզում, այլ ուզում է խաղաղ զարգացման ընթացք, որն ընտրել է ժողովուրդը»,-  ասել է Ցիխելաշվիլին

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի վարչապետը ՌԴ-ի իշխանություններին էր դիմել՝ երկու երկրների միջև գոյություն ունեցող ծանր իրավիճակից դուրս գալու համար համատեղ քայլեր ձեռնարկելու կոչով:

Թողնել պատասխան